ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ո՞Ւր է «կորած» վարկը

Ո՞Ւր է «կորած» վարկը
20.01.2015 | 01:37

Տարիներ շարունակ հարկատուների ցուցակը գլխավորող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը։ Սա ոչ միայն արտադրական ծավալների կրճատման մասին է փաստում, այլև ներքին ինչ-ինչ խնդիրների։ Դեռևս կոմբինատի նախկին ղեկավարի՝ Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին գործարանը կառավարությունից միլիոնավոր դոլարների վարկ է ստացել։ Պաշտոնից հեռացավ Մաքսիմ Հակոբյանը, ու եկան նոր «տերերը»՝ ավստրալացիները՝ իրենց նոր պահանջներով։

Արդեն տևական ժամանակ է՝ վերջիններս լայնածավալ ստուգումներ են իրականացնում գործարանում, որ պարզեն, ի վերջո, այդ վարկն ինչի՞ վրա է ծախսվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այնքան «մասնագիտորեն» է յուրացումը կատարվել, որ նոր տերերը չեն կարողանում հետքի վրա «դուրս գալ»։

Սակայն այս փաստը չի հիասթափեցնում նոր ղեկավարությանը, որն աչալրջորեն և հետևողականորեն փնտրում է «կորած» վարկը։ Իհարկե, ավստրալացու համար դժվար է հասկանալ հայ չինովնիկի յուրացման բոլոր «նրբությունները»։ Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, ստուգումների արդյունքում որոշ աշխատողների աշխատավարձերի անհամապատասխանություններ են ջրի երես դուրս եկել։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ